Գլխավոր տեղեկություն
Համար
N 1204-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1204-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Թամանցիների փողոց 73 հասցեում գտնվող, 3439.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.885082 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Շավարշ Մաթևոսի Դավթյանին (այսուհետ՝ գնորդ) (նույնականացման քարտ՝ 000534024, տրված` 001-ի կողմից, 22.02.2013 թ.-ին)։

2. Սահմանել՝

1) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի ապրիլի 3-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմում է 101 821 890 դրամ, իսկ աճուրդով օտարված գույքի վաճառքի գինը 2020 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմում է ՝ 86 548 607 դրամ, որն ամբողջությամբ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ գնորդի կողմից վճարվել է.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 1 243 210 դրամ.

3) որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ գնորդի կողմից ամբողջությամբ վճարվել է գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.885082 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 40 041 110 դրամ.

4) որ գնորդը 2020 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ արդեն իսկ ամբողջությամբ վճարել է գույքի արժեքի որոշման համար նախատեսված 479 760 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

(2-րդ կետը լրաց. 06.08.21 N 1269-Ա)

3. Կոմիտեի նախագահին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի արժեքը պետք է վճարի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

(4-րդ կետը փոփ. 06.08.21 N 1269-Ա)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Պետական գույքն օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 626-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1194-Ա որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի 1-ին կետը և դրանում ներառված գույքի օտարման նպատակով կազմակերպված աճուրդի արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


23.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2021, N 1269-Ա 07.08.2021, N 1204-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան