Basic information
Number
թիվ 30-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.01.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Enactment organisation
Վիճակագրության պետական խորհուրդ
Enactment date
28.12.2020
Signing organisation
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Signing date
28.12.2020
Effective date
08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 դեկտեմբերի 2020 թ.

թիվ 30-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի ««Հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 4-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 84-Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 11-րդ կետի 2-րդ և 12-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում «ասպիրանտների» բառը փոխարինել «դոկտորանտների» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: