ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) N 1 հավելվածի N 1 ձևի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.22-րդից 7.56-րդ կետերով.
«7.22. «Թանգարան».
7.23. «Օդանավակայան»
7.24. «Խարույկ».
7.25. «Խաղահրապարակ».
7.26. «Նետաձգություն».
7.27. «Քարանձավախուզում».
7.28. «Մագլցում».
7.29. «Ժայռամագլցում».
7.30. «Աստղադիտում».
7.31. «Ձիավարություն».
7.32. «Դահուկավազքի արահետ».
7.33. «Լեռնադահուկային արահետ».
7.34. «Չմշկավազք».
7.35. «Սլայդինգ».
7.36. «Սնոբորդինդ».
7.37. «Ձյունագնաց».
7.38. «Արջերի դիտում».
7.39. «Թռչնադիտում».
7.40. «Եղնիկների դիտակետ».
7.41. «Բույսերի (ծաղիկների) դիտում».
7.42. «Կիրճի մուտք».
7.43. «Դիտակետ».
7.44. «Ջրասուզում».
7.45. «Ձկնորսություն».
7.46. «Կայակինգ».
7.47. «Ջրային դահուկ».
7.48. «Հեծանվանավակ».
7.49. «Մոտորանավակ».
7.50. «Ռաֆթինգ».
7.51. «Լողալու թույլատրելի ափ».
7.52. «Վինդսրֆինգ».
7.53. «Բացօթյա սնվելու վայր».
7.54. «Գիշերակացի ծածկ».
7.55. «Բացօթյա սնվելու վայրի շվաքարան»:
2. N 1 hավելվածի N 1 ձևի Նկար 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1522-Ն որոշման |
«Նկար 8»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|