ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2021 թվականի N 942-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «ՋՍՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Պարույր Սևակի 51/2 շենք, 298 հասցեի բազմաբնակարան շենքի պոմպակայանը 12.7 քառ. մետր մակերեսով, 2036054.00 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012021-01-0222) և պոմպակայանի սարքավորումները 9044333.33 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, «Գրանդ Քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի հատման կետից մինչև Արշակունյաց 56 հատվածի կոյուղագիծը 290 մետր երկարությամբ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29032021-01-0320) և 11 դիտահորերը՝ ընդհանուր 36173119 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո չորսամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
(3-րդ կետը փոփ. 27.08.21 N 1390-Ա)
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 942-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 51/2 ՇԵՆՔԻ 298 ՀԱՍՑԵԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN |
Նկարագրությունը |
Չափման միավորը |
Քանակը |
Գինը (դրամ) |
Գումարը (դրամ, առանց ԱԱՀ-ի) |
1. |
Պոմպակայան |
|
|
|
2,036,054 |
Ջրամատակարարման սարքավորումներ | |||||
2. |
Կենտրոնախույս ինվերտորային պոմպ Grundfos CME 10-5 |
հատ |
3 |
1,898,791.67 |
5,696,375.00 |
3. |
Թվային տվիչ MBS 3000, 0-16 bar |
հատ |
3 |
43,333.33 |
130,000.00 |
4. |
Գնդիկավոր փական արտաքին և ներքին պարուրակներով SS 316 1 1/2" Vector |
հատ |
6 |
13,750.00 |
82,500.00 |
5. |
Անցում փոխարկիչ 1 1/2" |
հատ |
6 |
12,917.67 |
77,500.00 |
6. |
Հետադարձ կափույր թաթիկավոր SS 316 1 1/2" Vector |
հատ |
3 |
12,750.00 |
38,250.00 |
7. |
Կցաշուրթ DN 100 Vector |
հատ |
8 |
6,250.00 |
50,000.00 |
8. |
Փական բատերֆլայ LUG DN 100 Vecto |
հատ |
4 |
17,750.00 |
71,000.00 |
9. |
Զտիչ ջրի ցանցավոր կցաշուրթավոր DN 100 Vector |
հատ |
1 |
35,875.00 |
35,875.00 |
10. |
Բաք ճնշումային 36լ. (36D) |
հատ |
2 |
18,333.33 |
36,666.67 |
11. |
Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1" Vector |
հատ |
4 |
3,666.67 |
14,666.67 |
12. |
Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1/2" Vector |
հատ |
4 |
1,916.67 |
7,666.67 |
13. |
Ցածր ճնշման ռելե 0-8 bar |
հատ |
2 |
20,833.33 |
41,666.67 |
14. |
Ճնշաչափ 0-10 bar |
հատ |
2 |
5,666.67 |
11,333.33 |
15. |
Կոլեկտոր երեք տեղ DN 100 |
հատ |
2 |
90,000.00 |
180,000.00 |
16. |
Պոմպերի հենարան |
հատ |
1 |
70,833.33 |
70,833.33 |
17. |
Կենտրոնախույս պոմպ Pedrollo 2 CP40/200 |
հատ |
2 |
655,812.50 |
1,311,625.00 |
18. |
Ղեկավարման վահանակ |
հատ |
1 |
420,000.00 |
420,000.00 |
19. |
Բարձր ճնշման ռելե 0-16 բառ |
հատ |
2 |
35,000.00 |
70,000.00 |
20. |
Փական բատերֆլայ LUG DN 65 Vector |
հատ |
4 |
11,000.00 |
44,000.00 |
21. |
Հետադարձ կափույր երկփեղկ DN 65 Vector |
հատ |
2 |
7,333.33 |
14,666.67 |
22. |
Կցաշուրթ DN 65 Vector |
հատ |
4 |
4,583.33 |
18,333.33 |
23. |
Կցաշուրթ DN 100 Vector |
հատ |
8 |
6,250.00 |
50,000.00 |
24. |
Փական բատերֆլայ LUG DN 100 Vecto |
հատ |
4 |
17,750.00 |
71,000.00 |
25. |
Զտիչ ջրի ցանցավոր կցաշուրթավոր DN 100 Vector |
հատ |
1 |
35,875.00 |
35,875.00 |
26. |
Բաք ճնշումային 200լ |
հատ |
1 |
108,333.33 |
108,333.33 |
27. |
Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1" Vector |
հատ |
4 |
3,666.67 |
14,666.67 |
28. |
Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1/2" Vector |
հատ |
4 |
1,916.67 |
7,666.67 |
29. |
Ցածր ճնշման ռելե 0-8 bar |
հատ |
2 |
20,833.33 |
41,666.67 |
30. |
Ճնշաչափ 0-10 bar |
հատ |
2 |
5,666.67 |
11,333.33 |
31. |
Կոլեկտոր երկու տեղ DN 100 |
հատ |
2 |
105,000.00 |
210,000.00 |
32. |
Պոմպերի հենարան |
հատ |
1 |
70,833.33 |
70,833.33 |
Ընդամենը՝ |
11,080,387.33 |
(հավելվածը խմբ. 27.08.21 N 1390-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 942-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 56 ՀԱՏՎԱԾԻ ԿՈՅՈՒՂԱԳԾԻ ԵՎ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ
N |
Նկարագրությունը |
Տրամագիծը (մմ) |
Երկարությունը (գծմ) |
Ընդհանուր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
CH-8 մակնիշի պոլիէթիլենային խողովակներ |
400 |
290 |
24636994 |
2. |
7 հատ դիտահոր |
1000 |
- |
7954700 |
3. |
3 հատ դիտահոր |
1500 |
- |
1666536 |
4. |
1 հատ դիտահոր |
2000 |
- |
1914889 |
Ընդհանուրը՝ |
36173119 |
Հայաստանի Հանրապետության |
Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.08.2021, N 1390-Ա | 28.08.2021, N 942-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|