Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-117-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2005-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.764
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 19-ին

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով`

«Հոդված 61. 1. ԱԱՀ վճարողների կողմից «ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475» ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունը հաշվարկվում է`

ա) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում.

բ) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կազմակերպությունն իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությունը սույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով ավելացվում է այդ մասով նախատեսված` պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարներին:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը «ընթացքում» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։ 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան

    
2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-117-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան