ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1513-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով՝ թիվ 05100022/180421/0006140 տարանցման հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել «ԱԼԿԵ», «ՍԿԱՐԻՖ», «ԴԱՎԱՐՈ», «ՊՐՈ ՄԱՔ», «ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1513-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) |
Մաքսային արժեքը |
Քանակը (հատ) |
Գույք ստացող կազմակերպությունը |
1. |
Լիթիում-իոնային մարտկոց (US 18650VTC6 3.6V 3000Mah) |
620 |
21,293,165 |
2000 |
«ԱԼԿԵ» ՍՊԸ |
2. |
Լիթիում-իոնային մարտկոց (Sanyo NCR 18650GA 3.6V 3350mAh) |
3500 |
«ՍԿԱՐԻՖ» ՍՊԸ | ||
3000 |
«ԴԱՎԱՐՈ» ՍՊԸ | ||||
1000 |
«ՊՐՈ ՄԱՔ» ՍՊԸ | ||||
2000 |
«ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|