ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 911-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «անհատական կազմը» բառերը փոխարինել «կազմը» բառով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում ներառված մարմիններին` որոշումն ընդունվելուց հետո մեկօրյա, իսկ հետագայում հանձնաժողովի անդամի փոփոխության դեպքում՝ եռօրյա ժամկետում հանձնաժողովի նախագահին ներկայացնել խորհրդի անդամների տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային փոստի հասցեն)։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 911-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 1999 թ. սեպտեմբերի 3-ի N 544 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները համակարգող
ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները համակարգող
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |