Գլխավոր տեղեկություն
Համար
N 1380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1380-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված, առավելագույնը 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ (չներառելով ամառային արձակուրդի ժամանակահատվածը), ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում:».

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝

«2.1. Տնօրենի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 7-րդ, 28-րդ, 29-րդ և 33-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամ մարզպետարանը կամ Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության՝ թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:

2.2. Սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերում խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը, տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված, առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով ամառայինուղղ. արձակուրդի ժամանակահատվածը) կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:».

3) 3-րդ կետը «առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից առաջ լրացնել «որոշում կայացնելու օրվանից հետո» բառերով.

4) 4-րդ կետում «նաև համապատասխան մարզպետարանի» բառերից առաջ լրացնել «կարող է հրապարակվել» բառերով, իսկ «2 աշխատանքային օրում» բառերը և թիվը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով և թվով.

5) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:».

6) 6-րդ կետը «տասնհինգ աշխատանքային օրով» բառերից հետո լրացնել «, որի վերաբերյալ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հայտարարություն՝ համաձայն սույն կարգի 4-րդ կետի պահանջների» բառերով.

7) 8-րդ կետից հանել «երկու» բառը.

8) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Հաստատության տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո.

2) տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):».

9) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացմամբ դպրոցի խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը հայտերի ընդունման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում (ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները)` խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ և հավակնորդի մասնակցությամբ` նաև առցանց եղանակով՝ այդ մասին պատշաճ ձևով ծանուցելով մասնակիցներին:».

10) 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին և 13.2-րդ կետերով՝

«13.1. Բոլոր հավակնորդների ծրագրերը համապատասխան խորհրդում քննարկվում են նույն օրը: Հավակնորդի հետ հանդիպմանը հատկացվող ժամանակը որոշում է համապատասխան խորհուրդը՝ հաշվի առնելով հավակնորդների թիվը` յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ։

13.2. Հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում՝ հանդիպումից առնվազն 2 օր առաջ:».

11) 14-րդ կետում «չներկայանալու» բառը փոխարինել «չմասնակցելու» բառով.

12) 15-րդ կետը «Քննարկման արդյունքում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն:» նախադասությունից հետո լրացնել «Մանկավարժական և ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:» նախադասությամբ.

13) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Եթե դպրոցի խորհրդի նախագահը ուսումնական հաստատության մանկավարժական կամ ծնողական խորհուրդների ներկայացուցիչ է, ապա վերջինս մրցույթ հայտարարած մյուս հաստատության տնօրենի ընտրությանը մասնակցում է առանց քվեարկության իրավունքի:».

14) 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդներում անցկացված քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած մանկավարժական և ծնողական խորհուրդների անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է հաստատության տնօրենի՝ համապատասխան խորհրդի թեկնածուն:

18. Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդներից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն անցկացվում է մնացած բոլոր հավակնորդների միջև` անկախ ստացած ձայներից: Եթե առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդները երկուսն են, և նրանցից որևէ մեկը ներկայացնում է ինքնաբացարկ, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և ընտրված է համարվում մյուս հավակնորդը:».

15) 20-րդ կետում՝

ա. «մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված» բառերը փոխարինել «մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրմամբ կառավարման խորհրդում ընդգրկված» բառերով,

բ. վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18-րդ և 19-րդ կետերով սահմանված ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից թեկնածու չունենալու դեպքերում մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առաջադրմամբ կառավարման խորհրդում ընդգրկված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:».

16) 21-րդ կետում «կամ տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող)» բառերը փոխարինել «կամ տնօրեն (տնօրենի պաշտոնակատար (պարտականությունները կատարող)» բառերով.

17) 24-րդ կետում «Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է՝» բառերը փոխարինել «Ներկայացուցիչը մրցույթի ժամանակ պարտավոր է՝» բառերով.

18) 32-րդ կետում «խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերը փոխարինել «քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող խորհրդի անդամների առնվազն երկու երրորդի կողմ ձայներով» բառերով.

19) 35-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ լիազորված մարմնի (այս մասով՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանը)» բառերը.

20) 36-րդ կետում «1» թիվը փոխարինել «3» թվով.

21) 37-րդ կետում «3» թիվը փոխարինել «7» թվով.

22) 38-րդ կետը «ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում՝ վարչական շրջանի)» բառերով.

23) 39-րդ կետում «անդամներից 4-ը» բառը և թիվը փոխարինել «անդամներից առնվազն 3-ը» բառերով և թվով.

24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին: Հանձնաժողովը կարող է մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եզրակացություն ներկայացնել, եթե տնօրենի ընտրության գործընթացն իրականացվելիս չեն պահպանվել սույն կարգով սահմանված պահանջները: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` այն համապատասխան լիազոր մարմնին տրամադրելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացությունը տեղեկացնում է նաև բողոք ներկայացնողին և մրցույթն անցկացրած խորհրդին:».

25) 42-րդ կետի գործողությունը դադարեցնել.

26) 43-րդ կետում «տնօրենի ընտրության մասին» բառերը փոխարինել «տնօրենի ընտրության արդյունքների մասին» բառերով.

27) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«44. Լիազորված մարմինը՝ գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը, իսկ սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերի արդյունքում ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավակնորդի 65 տարին լրանալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելը հայտարարված մրցույթների նկատմամբ կիրառվում են դրանց հայտարարման պահին գործող օրենսդրական կարգավորումները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


27.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: