Գլխավոր տեղեկություն
Համար
N 1383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.».

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) կադաստրային քարտեզում հատուկ նշանակության հողամասերի ուղղումներն իրականացվում են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հասարակության իրազեկման նպատակով կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրել համայնքների կամ բնակավայրերի ցանկը, որոնց կադաստրային քարտեզները սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 14-րդ կետի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանմանը (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում):».

4) որոշման N 1 հավելվածում՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության այն համայնքների կամ բնակավայրերի կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման առանձնահատկությունները, որոնց կադաստրային քարտեզները սույն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետի համաձայն չեն փոխանցվել տարածքային ստորաբաժանմանը:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Հողամասերի գործառնական նշանակությունների հետ կապված անճշտությունների դեպքում դրանց ուղղումներն իրականացվում են համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն կամ 2015 թվականի հուլիսի 23-ի N 828-Ն որոշումների պահանջների համաձայն:».

5) որոշման N 2 հավելվածի՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՕՐԹՈՖՈՏՈՀԱՏԱԿԱԳԾԻ (ՕՐԹՈԼՈՒՍԱՆԿԱՐԻ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ»,

բ. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ» բառերը,

գ. 2-րդ կետի 8-րդ ենթակետում «օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների)» բառերով,

դ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) օրթոֆոտոհատակագիծ (օրթոլուսանկար)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգին կապակցված և օրթոտրանսֆորմացված թվային օդալուսանկար կամ արբանյակային նկար.»,

ե. 11-րդ ենթակետը «հատակագիծ,» բառից հետո լրացնել «այդ թվում՝ մոտավոր սահմաններով,» բառերով,

զ. 3-րդ կետում «օրթոֆոտոհատակագծերը» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները)» բառերով,

է. 4-րդ կետում «առնվազն 30 սմ ճշտությամբ օրթոֆոտոհատակագծերը» բառերը փոխարինել «30 սմ լուծաչափը չգերազանցող օրթոլուսանկարները (օրթոֆոտոհատակագծերը)» բառերով,

ը. 5-րդ կետում «Օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «Օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների)» բառերով,

թ. 9-րդ կետում «օրթոֆոտոհատակագծերով» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարներով)» բառերով,

ժ. 14-րդ կետը «սահմանների» բառից հետո լրացնել «համաձայնեցված» բառով, իսկ «նշումով» բառից հետո լրացնել «, որից հետո միայն կադաստրային քարտեզներում անշարժ գույքի (հողամասի) միավորների հետ կապված սխալների ուղղումներն իրականացվում են սույն կարգի IV բաժնով սահմանված կարգով» բառերով,

ժա. 15-րդ կետում «համապատասխան համայնքի ղեկավարի դիմումի հիման վրա» բառերը փոխարինել «կոմիտեի նախաձեռնությամբ՝» բառերով, իսկ «օրթոֆոտոհատակագծերը» բառը՝ «օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները)» բառերով,

ժբ. 17-րդ կետը «միայն» բառից հետո լրացնել «պետական սահմանի» բառերով,

ժգ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Կադաստրային քարտեզներում համայնքի վարչական սահմանների ուղղման նախագիծը՝ համադրված օրթոֆոտոհատակագծով (օրթոլուսանկարով), էլեկտրոնային տարբերակներով (ՓիԴիԷֆ (PDF) ֆորմատի ֆայլերով) տրամադրվում է համայնքի ու սահմանակից համայնքների ղեկավարներին և տեղադրվում կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքի հատուկ բաժնում: Համայնքի և սահմանակից համայնքների ղեկավարները սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա (քաղաքային բնակավայրերի դեպքում՝ 25 աշխատանքային օրվա) ընթացքում կոմիտե են ներկայացնում գրավոր համաձայնությունները կամ առարկությունները՝ առարկության դեպքում տալով նաև առաջարկություններ։ Չհամաձայնեցված հատվածների համար, առաջարկություններին համապատասխան, կոմիտեի կողմից կազմվում է սահմանի ուղղման նոր նախագիծ և կրկին ներկայացվում համաձայնեցման։ Համայնքների ղեկավարների կողմից կրկին փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում չհամաձայնեցված հատվածների համար հարցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի N 67-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի քննարկմանը։ Մինչև սույն կետի 2-րդ նախադասությամբ նշված գրավոր համաձայնությունները ներկայացնելը համադրվող տարածքներում հողամասի հատկացումներ չեն իրականացվում, և այդ տարածքները համարվում են վիճելի։ Համայնքի ղեկավարի կողմից նախագծի վերաբերյալ գրավոր համաձայնություն կամ առաջարկություն չներկայացվելու դեպքում նախագիծը համարվում է համաձայնեցված:»,

ժդ. 22-րդ կետում «օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների)» բառերով,

ժե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի (այսուհետ՝ թաղամաս) տեղադիրքի սխալի կամ սահմանի ուղղումներն իրականացվում են կոմիտեի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները)՝ կադաստրային թաղամասերի սահմանագծերը համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծերում (օրթոլուսանկարներում) պատկերված ճանապարհային ու երկաթուղային ցանցերին, փողոցներին, ջրանցքներին, ցամաքուրդներին և բնական արգելքներին (ձորեր, ձորակներ, հեղեղատներ, գետեր, գետակներ, ջրբաժաններ և այլն):»,

ժզ. 24-րդ կետում «օրթոֆոտոհատակագծով» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծով (օրթոլուսանկարով)» բառերով,

ժէ. 25-րդ կետում «օրթոֆոտոլուսանկարով» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարով)» բառերով, իսկ «թղթային և» բառերը հանել,

ժը. 27-րդ կետից հանել «համայնքի ղեկավարի համաձայնությամբ թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքներից հետո» բառերը,

ժթ. 29-րդ կետը «կոմիտեի» բառից հետո լրացնել «cadastre.am» բառերով,

ի. 34-րդ կետում «օրթոֆոտոհատակագծեր» բառը փոխարինել «օրթոֆոտոհատակագծեր (օրթոլուսանկար)» բառերով,

իա. 35-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերում «օրթոֆոտոհատակագիծ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «օրթոֆոտոհատակագիծ (օրթոլուսանկար)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

6) N 3 հավելվածի 2-րդ կետի «բ» պարբերությունում «Օրթոֆոտոհատակագծերի» բառը փոխարինել «Օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


27.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան