Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 729-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Բեստ Պրոջեքթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00891838) հետ 2021 թվականի օգոստոսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղանների և պոդիումի պատրաստում՝ 6,320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ջի-Էս-Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02258906) 2021 թվականի օգոստոսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների, տեսաձայնագրիչների և կոշտ սկավառակների ձեռքբերում՝ 315,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2021 թվականի օգոստոսի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 2,777,020 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00010569) հետ 2021 թվականի օգոստոսի 23-ին կնքված N AT-AU-091-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


10.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ