ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 968-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի սեպտեմբերի 10-13-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)՝ «Միասին ուժեղ ենք» միջոցառմանը մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ ունենալու, նոր կապեր ստեղծելու և համայնքային հարցեր քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հայաստան-սփյուռք գործակցության ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Պապիկյան |
Երևան |
09.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|