ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-61-Ն-18
2021 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հուլիսի 9-ի թիվ ՆՀ-166-Ա և թիվ ՆՀ-167-Ա, հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա, թիվ ՆՀ-175-Ա, թիվ ՆՀ-176-Ա և թիվ ՆՀ-177-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Առաքելյան Ելենա Վարդգեսի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ներսիսյան Արմեն Գոգոլի» բառերով,
3) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 13-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Լիանա Վարդանի» բառերով,
4) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Խաչատրյան Սերինե Սերյոժայի» բառերով,
5) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 15-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Նելլի Ղուկասի» բառերով,
6) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 16-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Սաղոյան Լիլիթ Գագիկի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2021 թ. օգոստոսի 19 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|