Գլխավոր տեղեկություն
Համար
N 1219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2021 թվականի N 1219-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5.1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրանց 20 տարին լրանալու օրը.

1) Մանուկ Կարենի Մանուկյանին՝ ծնված 2002 թվականի հունվարի 31-ին (հաշվառման վայրը՝ ք. Երևան, Նորագյուղ, տուն 358), սովորում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ավարտական 3-րդ կուրսում.

2) Նարեկ Նարբեի Չոլաքյանին՝ ծնված 2002 թվականի մարտի 22-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Պետրոզավոդսկի փողոց, 16/1 տուն), սովորում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ավարտական 4-րդ կուրսում.

3) Արայիկ Համլետի Մարգարյանին՝ ծնված 2002 թվականի մայիսի 23-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսակովի փող. 4, տուն 7ա), սովորում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ավարտական 4-րդ կուրսում.

4) Բաբկեն Արմենի Արևշատյանին՝ ծնված 2002 թվականի ապրիլի 24-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հենրիկ Աբրահամյանի փող., 4-րդ շենք, բն. 19), սովորում է Գավառի Ա .Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ավարտական 3-րդ կուրսում.

5) Տիգրան Վարուժանի Հարությունյանին՝ ծնված 2002 թվականի ապրիլի 27-ին (հաշվառման վայրը՝ ք. Երևան, Բելինսկի փող, տուն 53), սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ավարտական 3-րդ կուրսում.

6) Արթուր Աշոտի Վարդանյանին՝ ծնված 2002 թվականի մարտի 6-ին (հաշվառման վայրը՝ Արմավիրի մարզ, գ. Նորակերտ, Տերյան փող., տուն 4), սովորում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ Երևանի քոլեջի ավարտական 3-րդ կուրսում.

7) Աշոտ Գևորգի Մովսիսյանին՝ ծնված 2002 թվականի մայիսի 31-ին (հաշվառման վայրը՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարմիր, Հովհաննես Շիրազի փող., տուն 110/2), սովորում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ Երևանի քոլեջի ավարտական 3-րդ կուրսում:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


29.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ