Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-107-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2005-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.754
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203)  4-րդ հոդվածում`

ա)  «բ» կետի «ծանրաքաշ» բառը փոխարինել «այլ պետություններում գրանցված ծանրաքաշ» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 6. Այլ պետություններում գրանցված ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի դրույքաչափերը»:

 

Հոդված 3. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով`

 

«Հոդված 61. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի դրույքաչափերը


Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20-ից մինչև 35 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների երթևեկության վճարը հաշվարկվում է հետևյալ ամսական դրույքաչափերով`

Ավտոմեքենայի բեռնատարողությունը

Ամսական դրույքաչափը

20-ից մինչև 25 տոննա 15 000 դրամ
25-ից մինչև 30 տոննա 30 000 դրամ
30-ից մինչև 35 տոննա 45 000 դրամ
35 և ավելի տոննա 60 000 դրամ»:


Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում վերնագիրը «ծանրաքաշ» բառից առաջ լրացնել «այլ պետություններում գրանցված» բառերով:

Հոդված 5. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 101 -րդ հոդվածով`

«Հոդված 101. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի հաշվարկման և վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ամսական վճարը վճարվում է մինչև տվյալ ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող առաջին բեռնափոխադրում իրականացնելու օրը:

3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը վճար վճարողները բեռնափոխադրումներ իրականացնելու ամսվա (ամիսների) համար բեռնափոխադրում իրականացնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված և վճարված վճարների մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի  սահմանած ձևով ու կարգով լրացված հայտ են ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային տեսչություն՝ կցելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունը և ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի վճարումը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Հարկային մարմինն ստուգում է վճար վճարողի կատարած վճարի հաշվարկի և վճարված գումարի՝ սույն օրենքին համապատասխանությունը և հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում վճար վճարողին է տրամադրում վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանք:

Վճար վճարողի  ներկայացրած հայտում կատարված հաշվարկների և վճարումների՝ սույն օրենքին անհամապատասխանության դեպքում հարկային մարմինը վճարի վճարումը հաստատող տեղեկանքը տրամադրում է վճարողի կողմից հաշվարկները ճշտելուց, իսկ դրա արդյունքում լրավճարման անհրաժեշտության դեպքում՝ լրավճարումը կատարելուց հետո` երկօրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը մաքսային ձևակերպումների ժամանակ վճար վճարողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով որևէ ամսում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռնափոխադրում իրականացնելու և տվյալ ամսվա համար վճարի վճարումը հավաստող՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքի բացակայության դեպքում սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով վճարի գանձումը մաքսային ձևակերպումների ժամանակ բանկային համակարգի միջոցով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի  սահմանած ձևով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարված ճանապարհային վճարի ամսական գումարները տվյալ ամսում փաստացի բեռնափոխադրում չիրականացնելու դեպքում ենթակա են հաշվանցման հետագա ամիսների համար:

6. Սույն օրենքի 61-րդ հոդվածում նշված բեռնատարողությամբ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների սեփականատեր կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով բեռնատար ավտոմեքենաներ շահագործող ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները, անկախ բեռնափոխադրումների իրականացումից, յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվա առաջին օրն իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում այդ ավտոմեքենաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի  սահմանած ձևով ելակետային տվյալներ՝ նշելով ավտոմեքենաների քանակը, մակնիշը, պետական համարանիշը և բեռնատարողությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-107-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան