Գլխավոր տեղեկություն
Համար
N 1354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1354-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100,000․0 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի:

3. Սահմանել, որ «Կիրանցի Գ. Վարդանյանի անվ. հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար սույն որոշմամբ 71351540-10 և 98111140-1 ԳՄԱ կոդերով նախատեսված գումարները հատկացվում են համապատասխանաբար՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/21 պայմանագրով և 2020 թվականի հոկտեմբերի 16-ին «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-20/3Հ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1354-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2021 թվական: