Basic information
Number
N 3682-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2020
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
09.12.2019
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
09.12.2019
Effective date
10.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 դեկտեմբեր 2019 թ.

N 3682-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՅՈՒՆԻԷՆԶԻՄ ՍՄՊՍ» ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, հաշվի առնելով, որ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հայտին կից ներկայացված գովազդի տեքստը և հոլովակը չեն համապատասխանում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման պահանջներին, մասնավորապես` գովազդի հայտը ենթարկված է փոփոխության, գովազդվող տեքստում դեղի գրառումը «Յունիենզիմ» է, սակայն ՀՀ-ում գրանցված է «Յունիէնզիմ սՄՊՍ» անվամբ, գովազդվող տեքստից անհրաժեշտ է հանել «վերականգնում է լավ տրամադրությունը» արտահայտությունը, տեքստում բացակայում են «դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ» բառակապակցությունները, ինչպես նաև հայտին կից բացակայում են էլեկտրոնային կրիչը 2 օրինակից և ղեկավարվելով նույն որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացված դեղի գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտը մերժել:

2. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation