Basic information
Number
N 3508-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (08.10.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2020
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
07.10.2020
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
07.10.2020
Effective date
08.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 հոկտեմբեր 2020 թ.

N 3508-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001073 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԴԻԵՏԱԲԱՆԱԿԱՆ (ԴԻԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ), ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի նոյեմբերի 14-ին անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001073 լիցենզիայի արտահիվանդանոցային` դիետաբանական (դիետոլոգիական), կոսմետոլոգիական տեսակները:

2. Անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2019 թվականի նոյեմբերի 14-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001073 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական: