ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հոդված 112. |
Կենդանիների կարանտինային կանոնները և անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը |
Կենդանիների կարանտինային կանոնները և անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով:»: Հոդված 2.
«Հոդված 1121. |
Կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների (հետազոտություններ, պատվաստումներ, մշակումներ) անցկացման համար կենդանիներին չներկայացնելը |
Կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների (հետազոտություններ, պատվաստումներ, մշակումներ) անցկացման համար կենդանիներին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Հոդված 1122. |
Կենդանական և բուսական (միայն սունկ) ծագման մթերքի (արտադրանքի) և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննություններից խուսափելը |
Կենդանական և բուսական (միայն սունկ) ծագման մթերքի (արտադրանքի) և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունից խուսափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Հոդված 1123. |
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված անասնաբուժական պատրաստուկների, կենդանիների պաշտպանության միջոցների իրացումը |
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված անասնաբուժական պատրաստուկների, կենդանիների պաշտպանության միջոցների իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 1124. |
Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը |
Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Հոդված 1125. |
Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը |
Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը՝
աոաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 1126. |
Առանց համապատասխան փաստաթղթերի (անասնաբուժական տեղեկանք կամ անասնաբուժական վկայական) պետական անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը հանրապետության վարչական տարածքներով |
Առանց համապատասխան փաստաթղթերի (անասնաբուժական տեղեկանք կամ անասնաբուժական վկայական) պետական անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը հանրապետության վարչական տարածքներով՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկի չափով:
Հոդված 1127. | Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելը և դրանցից հրաժարվելը |
Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելը և դրանցից հրաժարվելը, որը կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»: Հոդված 3.
«Հոդված 238. |
Անասնաբուժական պետական հսկողության մարմինները |
Անասնաբուժական պետական հսկողության մարմինները քննում են սույն օրենքի 112-1127-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Անասնաբուժական պետական հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչը, նրա տեղակալը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,
անասնաբուժական պետական տեսչության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երեքհարյուրապատիկի չափով,
մարզերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասներեքապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով,
պետական սահմանի և տրանսպորտի անասնաբուժական պետական հսկողության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Պետական անասնաբուժական հսկողության մարմինների պաշտոնատար անձինք տուգանքը կարող են տեղում գանձել՝
շուկաներում՝ կենդանիների (այդ թվում` թռչունների ու ձկան), կենդանական ծագմամբ մթերքների ու հումքի և այլ սննդամթերքների վաճառքի անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար,
երկաթուղային և օդային տրանսպորտում, կենդանիների անցման ճանապարհներին, կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքների և հումքի փոխադրման անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար,
պետական սահմանի վրա՝ օտարերկրյա պետություններից կենդանիների (այդ թվում` թռչունների, ձկների և մեղուների) վարակիչ հիվանդություններ մուտք գործելուց Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության անասնաբուժական- սանիտարական կանոնները խախտելու համար:»: Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|