Գլխավոր տեղեկություն
Համար
N 1188-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2021-22.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1188-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 72-րդ հոդվածի 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 22-ի N 1188-Ն որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

1.

Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին երկլեզու տեղեկանքի տրամադրում (հայերեն/անգլերեն կամ հայերեն/ռուսերեն)

Նույն աշխատանքային օրը

5000

2.

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ

ժամկետում

երկրորդ աշխատանքային օրը

30000

հինգերորդ աշխատանքային օրը

20000

յոթերորդ աշխատանքային օրը

10000

3.

Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ

«Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն հաջորդող

աշխատանքային օրը

10000

4.

Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

երկրորդ աշխատանքային օրը

30000

հինգերորդ աշխատանքային օրը

20000

յոթերորդ աշխատանքային օրը

10000

5.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ

ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

երկրորդ աշխատանքային օրը

30000

հինգերորդ աշխատանքային օրը

20000

յոթերորդ աշխատանքային օրը

10000

6.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն

հաջորդող աշխատանքային օրը

10000

7.

Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատում՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը

 

100000

8.

Ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողության իրականացում՝ գործակալության կամ

սպասարկման կենտրոնի հատկացրած տարածքում

 

20000

9.

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում

 

40000

10.

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին

 

60000

11.

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմումների ուսումնասիրություն

 

1.000.000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.07.2022, N 1102-Ն 22.07.2022, N 1188-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան