Գլխավոր տեղեկություն
Համար
N 1172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1172-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու և բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․».

2) 1-ին կետը «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.

«ժ․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվության տրամադրման ցանկը՝ համաձայն N 10 հավելվածի։».

3) որոշումը լրացնել նոր՝ N 10 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 22-ի N 1172-Ն որոշման

 

«Հավելված N 10

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN

ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվու-թյան տրա-մադրման պար-բերականու-

թյունը

Տեղեկատվու-թյունը ներ-կայացնելու ձևը

Տեղեկատվու-թյունը ներ-կայացնելու ժամկետը

1.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագրերի, ըստ հետևյալ դաշտերի՝ գրանցման (հաշվետու) տարի, ամիս, ապրանքի ծածկագիր, անվանում (ԱՏԳԱԱ) ըստ խմբի (2-նիշ ծածկագիր), դիրքերի (4-նիշ ծածկագիր),  արտահանման/նշա-նակման երկրի, ծագման երկրի, առևտուր անող երկրի, ընթացակարգ, գործարքի բնույթ, արտոնություններ (մաքսավճար (պետական տուրք), մաքսատուրք, ակցիզային հարկ, ԱԱՀ, բնապահպանական հարկ), չափի միավոր, քանակ (ըստ լրացուցիչ չափի միավորի), քաշ նետտո (կգ), մաքսային (վիճակագրական) արժեք (դրամ, ԱՄՆ-ի դոլար), գանձումներն ըստ հարկատեսակների (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, ԱԱՀ, մաքսատուրք), մաքսատուրքի դրույքաչափ,

մաքսատուրքի բացառության դրույքաչափ, հատուկ պաշտպանական միջոցներ (հատուկ տուրք, հակագնագցում, փոխհատուցում),

ֆիզիկական/իրավաբանական անձ

յուրաքանչյուր ամիս՝ կուտակային կարգով

էլեկտրոնային

ամսվա ավարտից 20 օրվա ընթացքում

2.

Գրանցված վարձու աշխատողների, քաղաքա-ցիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատողների թվաքանակ, աշխատավարձի չափ, եկամտային հարկ, սոցիալական վճար

յուրաքանչյուր ամիս

էլեկտրոնային

ամսվա ավարտից 30 օրվա

ընթացքում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական: