ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1225-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նուբարաշեն խճուղի 15 հասցեում գտնվող, 1 022 053 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 3327.39 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 14.220945 հեկտար մակերեսով հողամասի (իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 16072020-01-0016. այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցվող գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող՝ գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող՝ գույքի իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|