Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 85-Ա


«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 559,031,134 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Առանց ծնողական խնամքի մնացած պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.07.21 N 574-Ա)

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,333,333՝ դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.03.0127, N 015.08.13.0127 և N 011.08.13.0127 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,133,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 400,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2005 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N 010634092 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 179/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 2,955,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02507464) 2018 թվականի նոյեմբերի 7-ին կնքված N PD-01-01-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի վճարովի ծառայությունների մատուցում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2019 թ. մարտի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 85-Ա

որոշման


 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Առանց ծնողական խնամքի մնացած 15-23 տարեկան պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն` ընտանեկան մոտեցման կիրառմամբ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ ք. Երևան Հր. Քոչարի շենք 8, բն. 18-19, Երզնկյան փող. տուն 79 և Նար-Դոսի փող. 34 հասցեներում գտնվող երիտասարդական տներում:

Բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ընդհանուր բյուջեն կազմում է 559,031,134 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են հանդիսանում ծնողական խնամքից զրկված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերի ծրագրում: Ներկայումս ծրագրում

ընդգրկված են 90 պատանիներ ու երիտասարդներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 01.01.2019-31.12.2021 թվականների ընթացքում (կրում է շարունակական

բնույթ):

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ընդհանուր թվով 90 երիտասարդների խնամքի և դաստիարակության իրականացում ՍՕՍ-երիտասարդական տների և կիսաանկախ բնակության փուլի շրջանակներում (ընտանեկան բյուջե)` 3 տարվա համար կազմում է 122,471,788 ՀՀ դրամ (որից 74,666,398 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

1.1 սնունդ` 29,909,654 ՀՀ դրամ

1.2 լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ` 3,566,633 ՀՀ դրամ

1.3 հագուստ և կոշիկ` 14,329,103 ՀՀ դրամ

1.4 դպրոցական ծախսեր` 2,064,893 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)

1.5 գրպանի գումար` 9,135,585 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)

1.6 այլ ընտանեկան ծախսեր` 3,567,320 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)

1.7 կիսաանկախ փուլում գտնվող երիտասարդների նպաստ` 59,898,600 ՀՀ դրամ; (հարկային արտոնություն չի պահանջվում)

2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 3 տարվա համար կազմում է 80,917,500 ՀՀ դրամ (որից 65,602,500 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

2.1. մասնագիտական պատրաստության պարապմունքներ (մասնագետների վարձավճար) և ուսման վարձեր` 61,702,500 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում):

2.2. մասնագիտական պիտույքներ և պարագաներ` 4,380,000 ՀՀ դրամ;

2.3. բովանդակալից ժամանցի կազմակերպում` 3,900,000 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում):

2.4. ամառային հանգստի կազմակերպում` 10,935,000 ՀՀ դրամ;

3. Առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 3 տարվա համար կազմում է 19,737,120 ՀՀ դրամ (որից 3,330,000 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

3.1. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ ` 16,407,120 ՀՀ դրամ;

3.2. հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 3,330,000 ՀՀ դրամ (հարկային արտոնություն

չի պահանջվում):

4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 8 ,913 ,978 ՀՀ դրամ (որից 220,170 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

4.1. էլեկտրաէներգիայի վարձավճար`2,782,086 ՀՀ դրամ;

4.2. ջրամատակարարման վարձավճար` 751,584 ՀՀ դրամ;

4.3. գազամատակարարման վարձավճար 4,959,738 ՀՀ դրամ;

4.4. աղբահանության վարձավճար 200,400 ՀՀ դրամ;

4.5. գույքահարկի վճար`220,170 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում):

5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում 3 տարվա համար կազմում է 26,392,978 ՀՀ դրամ:

5.1. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում` 7,974,000 ՀՀ դրամ;

5.2. կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 3,573,000 ՀՀ դրամ;

5.3. էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, համակարգչի ձեռք բերում և վերանորոգում` 14,845,978 ՀՀ դրամ;

6. Երիտասարդների առաջին անհրաժեշտության պարագաներ բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս, նրանց համար վարձակալված բնակարանների վարձավճար և աջակցություն բնակարան ձեռքբերելու հարցերում` 3 տարվա համար կազմում է 54,500,001 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

6.1. երիտասարդների առաջին անհրաժեշտության պարագաներ բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս` 3,600 000 ՀՀ դրամ

6.2. երիտասարդների համար վարձակալված բնակարանների վարձավճար` 35,900,001 ՀՀ դրամ

6.3. աջակցություն երիտասարդներին բնակարան ձեռքբերելու հարցերում` 15,000,000 ՀՀ դրամ:

7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր` 3 տարվա համար կազմում է 132,457, 506 ՀՀ դրամ (տվյալ գումարի

չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

7.1 երիտասարդական տների մանկավարժներ` 123,991,326 ՀՀ դրամ, թվով 13 աշխատակից,

7.2 երիտասարդական տների խոհարարներ` 8,466,180 ՀՀ դրամ, թվով 2 աշխատակից,

8. Փոստային ծառայություններ (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (նամականիշների գումար) (ծրագրային ծախս)` 4,200,000 ՀՀ դրամ:

Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 109,440,263 ՀՀ դրամ:

1․ Հանրային կապեր

2․ Աշխատակազմի ծախսեր

3․ Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ

4․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ;

5․ Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր;

6․ Կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Սննդի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 29,909,654 ՀՀ դրամ

2․ Լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 3,566,633 ՀՀ դրամ

3․ Հագուստի և կոշիկի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 14,329,103 ՀՀ դրամ

4. Մասնագիտական պիտույքների և պարագաների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 4,380,000 ՀՀ դրամ;

6․Ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում 3 տարվա համար կազմում է 10,935,000 ՀՀ դրամ

7. Երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 16,407,120 ՀՀ դրամ:

8. Երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում 3 տարվա համար կազմում է 7,974,000 ՀՀ դրամ;

9․ Կահույքի, էլեկտրական սարքավորումների և համակարգիչների վերանորոգում 3 տարվա համար

կազմում է 4,473,688 ՀՀ դրամ;

10․Կահույքի, էլեկտրական սարքավորումների (սառնարաններ, գազօջախներ, լվացքի մեքենաներ) և համակարգիչների ձեռք բերում 3 տարվա համար կազմում է 13,945 ,290 ՀՀ դրամ;

11. Փոստային ծառայություններ (նամակագրոթյուն շահառուների և նրանց հովանավորների միջև) (նամականիշների գումար) (ծրագրային ծախս)` 4,200,000 ՀՀ դրամ:

12. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ (կազմակերպական ծախսեր) 3 տարվա համար կազմում է 21,270,000 ՀՀ դրամ,

12.1. հեռախոսի վարձավճար` 6,150,000 ՀՀ դրամ;

12.2. ինտերնետի վարձավճար` 4,428,000 ՀՀ դրամ;

12.3. փոստային ծառայություն` 4,800,000 ՀՀ դրամ;

12.4. գրասենյակային պարագաներ` 5,892,000 ՀՀ դրամ;

13․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 3 տարվա համար կազմում է 9,827,340 ՀՀ դրամ;

14․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) վառելանյութի ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 10,638,000ՀՀ դրամ։

15. Ֆիլմերի, լուսանկարների, գովազդային նյութերի և տպագրությունների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 2,355,000 ՀՀ դրամ;

16․ Ներկայացուցչական ծախսեր 3 տարվա համար կազմում է 3,600,000 ՀՀ դրամ;

17․ Արտաքին միջոցառումներ /ֆուրշետներ և տոնակատարություն/ 3 տարվա համար կազմում է 3,300,000 ՀՀ դրամ;

18. Կոմունալ ծառայություններ (ծրագրային և կազմակերպական ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 13,649,208 ՀՀ դրամ;

17.1․ էլեկտրաէներգիայի վարձավճար` 4,582,086 ՀՀ դրամ;

17.2. ջրամատակարարման վարձավճար` 1,065,984 ՀՀ դրամ;

17.3. գազամատակարարման վարձավճար 7,659,738 ՀՀ դրամ

17.4. աղբահանություն վարձավճար 341,400 ՀՀ դրամ;

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 01.01.2019 31.12.2021 թվականների համար կազմում են 109,440,263 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 19.57 տոկոսը:

Այդ թվում`

1. Հանրային կապեր` 3 տարվա համար կազմում է 9,255,000 ՀՀ դրամ,

1.1. ֆիլմեր և լուսանկարներ` 750,000 ՀՀ դրամ;

1.2. ներկայացուցչական ծախսեր` 3,600,000 ՀՀ դրամ;

1.3. գովազդային նյութեր և տպագրություններ` 1,605,000 ՀՀ դրամ;

1.4. արտաքին միջոցառումներ /ֆուրշետներ և տոնակատարություն`3,300,000 ՀՀ դրամ;

2. Աշխատակազմի ծախսեր` 3 տարվա համար կազմում է 42,454,062 ՀՀ դրամ, ընդ որում`

2.1.աշխատավարձ (կազմակերպական անձնակազմ) կազմում է 38,713,662 ՀՀ դրամ, թվով 3 աշխատակից;

2.2. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր` 3,740,400 ՀՀ դրամ;

3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ 3 տարվա համար կազմում է 21,270,000 ՀՀ դրամ,

3.1. հեռախոսի վարձավճար` 6,150,000 ՀՀ դրամ;

3.2. ինտերնետի վարձավճար` 4,428,000 ՀՀ դրամ;

3.3. փոստային ծառայություն` 4,800,000 ՀՀ դրամ;

3.4. գրասենյակային պարագաներ` 5,892,000 ՀՀ դրամ;

4. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ 3 տարվա համար կազմում է 20,465,340 ՀՀ դրամ:

4․1․Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 9,827,340 ՀՀ դրամ;

4․2․ Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) վառելանյութ 10,638,000 ՀՀ դրամ։

5. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր` 3 տարվա համար կազմում է 11,040,461 ՀՀ դրամ;

այդ թվում`

5.1. ապահովագրություն` 8,175,000 ՀՀ դրամ;

5.2. բանկային, չնախատեսված կազմակերպական և ընթացիկ ծախսեր և այլն` 2, 865,461 ՀՀ դրամ:

6. Կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 3 տարվա համար կազմում է 4,955,400 ՀՀ դրամ; այդ թվում`

6.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 1,800,000 ՀՀ դրամ;

6.2. ջրամատակարարման վարձավճար` 314,400 ՀՀ դրամ:

6.3. գազամատակարարման վարձավճար` 2,700,000 ՀՀ դրամ;

6.4. աղբահանության վարձավճար` 141,000 ՀՀ դրամ;

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 08.07.21 N 574-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ