Գլխավոր տեղեկություն
Համար
N 1234-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2021 թվականի N 1234-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ARPIS» համակարգում «Դատական գործերի վարման» մոդուլի ստեղծման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 39-Ա որոշմամբ Կադաստրի կոմիտեին Շիրակի մարզային ստորաբաժանման տեղակայման նպատակով հատկացված քաղ. Գյումրի, փ. Մանուշյան 8 հասցեում գտնվող շենքի անվտանգության համակարգի տեղադրման աշխատանքների ապահովման նպատակով` Կադաստրի կոմիտեին հատկացնել 20,000.0 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով:

2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն N 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


29.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 29-ի N 1234-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 29-ի N 1234-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 29-ի N 1234-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 29-ի N 1234-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան