ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1218-Ա
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
1) Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնվ.՝ 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Վեգների 2/7).
2) Արմեն Լևոնի Պուչինյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունիսի 29-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Նորագյուղ, տուն 14).
3) Դանիել Հրանտի Մելքոնյանին (ծնվ.՝ 1999 թվականի դեկտեմբերի 30-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Հերացու փ., շ. 18ա, բն. 53).
4) Հայկ Արամի Գուրգենյանին (ծնվ.՝ 2000 թվականի հուլիսի 6-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 66ա շ., բն. 67).
5) Միքայել Նարեկի Աղաջանյանին (ծնվ.՝ 2003 թվականի հունվարի 2-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Դեմիրճյան փ., շ. 25, բն. 6).
6) Անդրանիկ Արմենի Աղաջանյանին (ծնվ.՝ 2000 թվականի մայիսի 22-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Շրջանային փ., տ. 77/1):
2. Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գագիկ Աշոտի Վարդանյանին (ծնվ.՝ 1996 թվականի հունիսի 13-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Նոր-Արեշ 15 փող., 3 շենք, բն. 20) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |