Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-99-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.656
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 5-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 122-րդ կետով.


«122. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների (յուրաքանչյուր չափիչ կետի համար) համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 4
Երևան
ՀՕ-99-Ն