Գլխավոր տեղեկություն
Համար
N 320-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2021-31.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 320-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԿԽԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 74,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 320-Ա որոշման

 

«ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում ՝ շահառուներին ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Շվեյցարական Կարմիր խաչ

4.

Ծրագրի կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ք. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք,

սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

74,360,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

19.04.2021 թ. – 31.12.2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման ծառայությունների իրականացում, որի համար նախատեսված է 19.04.2021 թ. – 31.12.2021 թ. ժամանակահատված և 74,360,000 դրամ /առանց ԱԱՀ/ ֆինանսական միջոցներ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքների պատվիրակում, որի համար նախատեսված են 74,360,000 դրամ ֆինանսական միջոցներ:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն:

ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 25.06.21 N 519-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ