ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2021 թվականի N 1114-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, 686-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ համաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ սահմանելով, որ սույն կետի հիման վրա կնքված գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1114-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ |
Մակնիշը |
Նախկին պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների | ||||||
1. |
RENAULT LOGAN 1.4 (ՌԵՆՈ-ԼՈԳԱՆ 1.4) |
192 BB 01 |
2015 թ. |
X7LLSRB2HFH749254 |
5280000 |
2983200 (07.12.2020 թ. դրությամբ) |
2. |
RENAULT LOGAN 1.4 (ՌԵՆՈ-ԼՈԳԱՆ 1.4) |
193 BB 01 |
2015 թ. |
X7LLSRB2HFH749238 |
5280000 |
2983200 (07.12.2020 թ. դրությամբ) |
3. |
TOYOTA CAMRY 2.4 (ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4) |
021 HH 01 |
2007 թ. |
JTNBE40K803125387 |
3581200 |
91800 (30.03.2021 թ. դրությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|