ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2021 թվականի N 1337-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N 2209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի առաջին սյունակի 7-րդ, 9-րդ և 10-րդ տողերում «պաղեցրած» բառը փոխարինել «սառեցրած» բառով.
2) N 2 հավելվածի՝
ա. 15-րդ կետից հանել «2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը» բառերը,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16․ Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև, սակայն յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով հիշյալ ծավալը չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը` մինչև առկա չբաշխված ծավալի սպառումը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Որոշման N 2 հավելվածի 15-րդ կետը գործում է սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 5 աշխատանքային օր ժամկետով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2021 թվական: