Գլխավոր տեղեկություն
Համար
N 1074-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1074-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի 2020 թվականի հուլիսի 20-ի N 8 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել «Հայաստան» համահայկական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/14 հասցեում գտնվող 1 759 791 666 դրամ սկզբնական արժեքով 4835 քառ. մետր մակերեսով շինության, 24.4 քառ. մետր (31.7 խոր. մետր) մակերեսով պարսպի և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.5609 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ անշարժ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


01.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ