Գլխավոր տեղեկություն
Համար
N 1404-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1404-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված` «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության գրությունները, որոնցով վերջիններս խնդրել են Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70,000,000 ԱՄՆ-ի դոլար և Ասիական զարգացման բանկից մինչև 35,000,000 ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայից մինչև 20,000,000 ԱՄՆ-ի դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց, սեփականության իրավունքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման համար, ինչպես նաև այն, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով՝ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համապարտ պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված համաձայնագրից, «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության (գնորդի) և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության (գնորդի) բոլոր պարտավորությունների համար՝ ներառյալ նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն՝ գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի՝ առանց նախօրոք ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման գործարքի համաձայնությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Միջազգային ֆինանսական կորպորացիայից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման գործարքի համաձայնությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման պայմանների համաձայնությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1404-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն համաձայնությամբ տալիս է պատշաճ կերպով հաստատված իր համաձայնությունը, որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի օգոստոսի 10-ին կնքված և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և Ասիական զարգացման բանկի միջև 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված վարկային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման միջոց, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման գործարքին` հետևյալ պայմաններով՝

1․ սույն համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն՝

1) եթե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավի պայմանագրի (այսուհետ՝ գրավի պայմանագիր) համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների,

2) «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սույն համաձայնության պայմանների գրավոր ընդունումից հետո.

2. սույն համաձայնությունը վավերական է այնքան ժամանակ, քանի դեռ վավերական են սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանները, և ուժի մեջ է գրավի պայմանագիրը:

Գրավի պայմանագիրը որևէ պատճառով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն համաձայնությունը համարվում է հետ կանչված և անվավեր՝ բոլոր նպատակների համար, իսկ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը շարունակում է պատասխանատու մնալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և 2002 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» և «Կասկադ Էներգացանց» ընկերությունների միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով, ինչպես նաև «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով նախատեսված բաժնետիրոջ բոլոր պարտավորությունների համար.

3. սույն համաձայնությունը կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ: Սույն համաձայնությունից, ինչպես նաև համաձայնագրից ծագած բոլոր վեճերի նկատմամբ կիրառվելու է 2002 թվականի օգոստոսի 26-ին «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 10.12-րդ կետով նախատեսված՝ վեճերի լուծման վերաբերյալ դրույթը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1404-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն համաձայնությամբ տալիս է պատշաճ կերպով հաստատված իր համաձայնությունը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Միջազգային ֆինանսական կորպորացիայից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով որպես ապահովման միջոց «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,000041 տոկոսը կազմող՝ 73927 հատ սովորական բաժնետոմսերի և «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,999959 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի, ընդամենը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավադրման գործարքին` հետևյալ պայմաններով՝

1. սույն համաձայնությունն ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն՝

1) եթե Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կնքվելիք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող՝ 246423 հատ սովորական բաժնետոմսերի, ինչպես նաև ապագայում թողարկվող բաժնետոմսերի, եթե այդպիսիք լինեն, գրավի պայմանագրի (այսուհետ՝ գրավի պայմանագիր) համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների,

2) «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սույն համաձայնության պայմանների գրավոր ընդունումից հետո.

2. սույն համաձայնությունը վավերական է այնքան ժամանակ, քանի դեռ վավերական են սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանները, և ուժի մեջ է գրավի պայմանագիրը:

Գրավի պայմանագիրը որևէ պատճառով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն համաձայնությունը համարվում է հետ կանչված և անվավեր՝ բոլոր նպատակների համար, իսկ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը շարունակում է պատասխանատու մնալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և 2002 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» և «Կասկադ-Էներգացանց» ընկերությունների միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով, ինչպես նաև «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով նախատեսված բաժնետիրոջ բոլոր պարտավորությունների համար.

3. սույն համաձայնությունը կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ: Սույն համաձայնությունից, ինչպես նաև համաձայնագրից ծագած բոլոր վեճերի նկատմամբ կիրառվելու է 2002 թվականի օգոստոսի 26-ին «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 10.12-րդ կետով նախատեսված՝ վեճերի լուծման վերաբերյալ դրույթը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ