ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) կարգի 21 կետը «Հայաստանի Հանրապետություն օրաթերթում» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական կայքէջում, մարզպետարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև առկայության դեպքում՝ համայնքի պաշտոնական կայքէջում» բառերով.
2) կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչն իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար և արձանագրող: Աճուրդային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ: Աճուրդի արձանագրությունը ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում՝ աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը և աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմինը:».
3) կարգի 27-րդ կետից հանել «Եթե աճուրդը չի կայանում, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` տվյալ համայնքի բնակիչներին՝ աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում:» նախադասությունը.
4) կարգի 28-րդ կետից հանել «Նա զրկվում է նաև տվյալ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:» նախադասությունը.
5) կարգի 47-րդ կետում «համայնքների ղեկավարների» բառերը փոխարինել «համայնքի ավագանու» բառերով.
6) կարգի 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«49. Մրցութային հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»:
2. Կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ ձևերը «Արձանագրող» տողից հետո լրացնել «Անդամներ» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական: