Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-174-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.31/6 Հոդ.1505
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 108-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 111-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «108-1102» թվերը փոխարինել «110-1102» թվերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 17-րդ գլուխը լրացնել 2381-րդ հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 2381.

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Երկրագործության պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Երկրագործության պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության երկրագործության գլխավոր պետական տեսուչը, մարզային երկրագործության պետական տեսուչները:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 244-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 244.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչները:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-174-Ն