Basic information
Number
N 1139-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (05.12.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Enactment organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Enactment date
04.12.2020
Signing organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
04.12.2020
Effective date
05.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

4 դեկտեմբերի 2020 թ.

N 1139-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02590728) ՏՆՕՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 26-ին կազմված թիվ 7 արձանագրությունը, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18910 հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Վիվառո Բեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանի նկատմամբ նշանակել տուգանք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին։

3. Տուգանքը ենթակա է վճարման սույն հրամանն օրենքով սահմանված կարգով հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում։

4. Սույն հրամանը կարող է գանգատարկվել վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին այն հանձնելու օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում, կամ կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։

5. Սույն հրամանն իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ այն գանգատարկելու դեպքում գանգատն առանց բավարարման թողնելուց հետո 15 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

  Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation