Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.07.2021-12.02.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1167-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

1.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հունիս ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակների հիման վրա կենսաթոշակառուներին վճարման ենթակա աջակցության գումարները, այդ ցուցակներն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, սույն որոշմամբ նախատեսված 5,864,530.0 հազ. դրամից, որպես դրամաշնորհ, հատկացնել Արցախի Հանրապետության կառավարությանը։

(1.1-ին կետը լրաց. 22.07.21 N 1200-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


17.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1167-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1167-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1167-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 15-ի N 1167-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2172-Ն 12.02.2022, N 1167-Ն
22.07.2021, N 1200-Ն 24.07.2021, N 1167-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան