ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1695-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն հոդվածով սահմանված տուգանքները չեն կիրառվում վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման դեպքերում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 1702-րդ և 1704-րդ հոդվածների վերնագրից և տեքստից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինները» բառերը փոխարինել «հարկային տեսչության մարմինները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 2442-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 481, 169, 1699, 16910, 16911, 16912, 16913, 1702, 1703, 1704, 1706, 1707, 1708, 1709 և 17012 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 1691, 1695, 1697 և 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների իրավախախտումների մասով:
Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 2443-րդ հոդվածում «1691, 1695, 1698, 1702, 1703, 1704, 1706, 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերը փոխարինել «1691, 1706 և 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` տեղեկություններին և կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|