ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2021 թվականի N 1022-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 11-րդ կետով և հաշվի առնելով նշված որոշման 3-րդ կետին համապատասխան ձևավորված՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում կազմակերպված մրցույթի ընթացակարգի արդյունքները՝ մրցույթի ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») (Abu Dhabi Future Energy Company PJSC Masdar), Արաբական Միացյալ Էմիրություններ ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն)։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին ընկերության հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետով մրցույթի ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչված ընկերությանը ծրագրի շնորհման վերաբերյալ գրության տրամադրումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգին համապատասխան․
2) կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ առաջնորդվելով սույն որոշման 2-րդ կետով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 7-րդ կետով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
18.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |