Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

17 հունիսի 2021 թվականի N 1019-Ա

     

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների քաղաք» ծրագիրը որպես բարեգործական որակված Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի N 449-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքների ղեկավարների առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ «Երեխաների քաղաք» (ստեղծարար կենտրոն) կառուցելու և Հայաստանում 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում անձի բազմակողմանի զարգացման գործընթացին նպաստելու՝ բոլորի համար հասանելի մասնագիտական կողմնորոշմանը, կյանքի հմտությունների զարգացմանը և որակյալ կրթության հնարավորությունների ստեղծմանն ուղղված «Երեխաների քաղաք» (ստեղծարար կենտրոն) բարեգործական ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի՝

1) Շահումյան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.91345 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասերը՝ համաձայն N 1 հավելվածի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը նվիրաբերությամբ տրամադրելու Շահումյան համայնքի ղեկավարի առաջարկությանը.

2) Տափերական համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հեկտար մակերեսով վարելահողը՝ համաձայն N 1 հավելվածի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը նվիրաբերությամբ տրամադրելու Տափերական համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հաստատել բարեգործական ծրագրի շրջանակներում հողամասերն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի N 449-Ա որոշմամբ որպես բարեգործական որակված «Երեխաների քաղաք» ծրագիրը չիրականացնելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքների ղեկավարներին նվիրաբերության պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի ծրագիրը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում հողամասերը և դրանց վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են նվիրաբերող համայնքներին:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

  

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1019-Ա որոշման

      

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 1019-Ա որոշման

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԵՎ ՏԱՓԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

        

Գույք նվիրաբերողը

ՀՀ Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներ

Սեփականության իրավունք ձեռք բերողը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն

Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը

Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացվելուց հետո 5-օրյա ժամկետում

Հողի սեփականության իրավունքների փոխանցումը

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից

Նվիրաբերման պայմանագրի կնքման ծախսերը կատարվում է

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջոցներով

Կողմերի պարտավորությունները

1. Նվիրաբերողը պարտավորվում է՝

ա) նվիրառուին տրամադրել երրորդ անձի իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ տարածք.

բ) իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուին տրամադրել բարեգործական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:

2. Նվիրառուն պարտավոր է՝

ա) հողամասն օգտագործել բացառապես բարեգործական նպատակներով.

բ) հողամասում բարեգործական նպատակով նախատեսված կառուցումներն իրականացնել նվիրաբերման պայմանագիրը կնքելու պահից հինգ տարվա ընթացքում.

գ) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված գույքի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը.

դ) կատարել 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում ՀՀ փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի N 449-Ա որոշմամբ որպես բարեգործական որակված

«Երեխաների քաղաք» ծրագիրն իրականացնելու համար:

3. Ծրագրի իրականացման սկիզբը՝ 01.09.2021 թ. և ավարտը՝ 31.12.2026 թ.

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

             

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան