Գլխավոր տեղեկություն
Համար
N 1072-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 188-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 12-րդ հոդվածի 8-րդ և 49-րդ հոդվածի 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 20-րդ կետի «դ» ենթակետում «և այլ գործունեություն» բառերը փոխարինել «, ինչպես նաև շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի և (կամ) բուժաշխատողների տեղափոխման նպատակով իրականացվող թռիչքները» բառերով.

2) հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«36. Օդանավակայանի (աերոդրոմի) շրջակայքն ըստ խոչընդոտների հարթության սահմանների բաժանվում է հետևյալ գոտիների՝

ա) I գոտի՝ վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետր ներառյալ շառավղով աղեղների՝ վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի (նկար 1).

բ) II գոտի՝ վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետրից մինչև 5.1 կիլոմետր շառավղով աղեղների՝ վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի (նկար 1).

գ) III գոտի՝ աերոդրոմի տեղորոշիչ կետից 15 կիլոմետր շառավղով գոտի (նկար 1).

դ) IV գոտի՝ վազքուղու շեմերից հորիզոնական հարթության նկատմամբ 2,5 տոկոս թեքությամբ երկրաչափական սեղանի տեսքով հարթություն՝ 300 մետր հիմքով (հիմքը համընկնում է վազքուղու շեմի հետ), 15% կողմերի բացվածքով և 15000 մետր երկարությամբ (նկար 2).

ե) V գոտի՝ աերոդրոմի տեղորոշիչ կետից 46 կիլոմետր շառավղով շրջան:».

3) hավելվածի 37-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայնեցման ենթակա են այն խոչընդոտները, որոնց բացարձակ բարձրություններն ըստ Կարգի 36-րդ կետով սահմանված գոտիների գերազանցում են՝

ա) I գոտու համար՝ աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 45 մետրը.

բ) II գոտու համար՝ աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 100 մետրը.

գ) III գոտու համար՝ աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 150 մետրը և 30 մետրը՝ տվյալ տեղանքի նկատմամբ:».

4) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետով՝

«37.1. Կարգի 36-րդ կետի «ե» ենթակետով սահմանված գոտում (V գոտի) և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 60 և ավելի մետր բարձրությամբ խոչընդոտ կառուցողի կողմից լիազորված մարմին են ներկայացվում խոչընդոտի մասին հետևյալ տեղեկությունները`

ա. անվանումը,

բ. աշխարհագրական կոորդինատները` չափված WGS-84 համակարգով, գ. բացարձակ և հարաբերական բարձրությունները,

դ. մականշումների (ցերեկային, գիշերային) առկայությունը:».

5) հավելվածի 38-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայտի հետ միասին ներկայացվում է կառուցվող խոչընդոտի, այդ թվում՝ կապի և էլեկտրահաղորդման գծերի համար աշտարակային հենարանների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

ա. խոչընդոտի նշանակությունը, WGS-84 համակարգով գեոդեզիական կոորդինատները, ինչպես նաև խոչընդոտի բացարձակ (ծովի մակերևույթի նկատմամբ) ու հարաբերական բարձրությունները,

բ. խոչընդոտի կառուցման ընթացքում օգտագործվող շինարարական տեխնիկան և դրանց բարձրությունները,

գ. շինարարության սկզբի և ավարտի ժամկետները,

դ. եթե խոչընդոտը ռադիոհաղորդիչ կամ ընդունիչ ալեհավաք կամ կայմ է, ի լրումն սույն կետի ենթակետերով սահմանված տվյալների, ներկայացվում է օգտագործվող ռադիոհաճախականությունների տիրույթը:».

6) հավելվածի 39-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝

«գ) այն տեխնիկական միջոցները, որոնք կարող են հանդիսանալ խոչընդոտ թռիչքների իրականացման համար նախատեսված սարքերի և համակարգերի բնականոն գործունեության համար:».

7) հավելվածի 41-րդ կետում «հրամանի» բառը փոխարինել «համաձայնեցման (մերժման)» բառերով.

8) հավելվածը լրացնել նոր՝ 1-ին և 2-րդ նկարներով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկը հաստատելու մասին» N 188-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի և (կամ) բուժաշխատողների տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

   

01.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 1-ի N 1072-Ն որոշման

 

«Նկար 1

 

Ներմուծեք նկարագրությունը_21298

 

Նկար 2

 

Ներմուծեք նկարագրությունը_21299 »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: