ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1058-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետի՝
ա. «իբ» պարբերությունը «ենթակա է վերադարձի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2020 թվականին անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված և հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացված տոհմային կենդանիների մասով՝ ծրագրի շահառուի կողմից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց առնվազն 70 հազ. դրամ վարկի մայր գումարը մարելու և վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պայմանով» բառերով,
բ. «իդ» պարբերության «նախորդ մարման օրվանից սկսած» բառերից հետո՝ նոր տողից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«-«իե» և «իբ» պարբերություններով սահմանված պայմանների խախտման դեպքում»,
գ. «իդ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իե» պարբերությունով՝
«իե. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով»,
դ. «ժթ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժթ. տոհմային ՄԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|