ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2021 թվականի Երևան |
N 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 27 ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի 2002 թվականի մարտի 4-ի «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 27 հրամանը.
2) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգի մասին» N 84-Ն որոշումը.
3) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 101-Ն որոշումը.
4) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվական օգոստոսի 1-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը հաստատելու մասին» N 65-Ն որոշումը.
5) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին» N 66-Ն որոշումը,
6) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի 2008 թվականի մարտի 19-ի «Ապրանքային շուկայի սահմանների, սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշումը.
7) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» N 130-Ն որոշումը.
8) Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» N 191-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախագահի ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|