ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1036-Ն
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Սահմանել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևա- կերպման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1036-Ն որոշման |
ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները։
2. ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը (այսուհետ՝ թույլտվություն) ենթակա է վերաձևակերպման տվյալ բնակավայրերը ներառող համայնքների ղեկավարների (այսուհետ՝ համայնքի ղեկավար) կողմից։
3. Բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ունեցող գովազդակիրը (այսուհետ՝ գովազդակիր) թույլտվությունը վերաձևակերպելու նպատակով՝ համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում (այսուհետ՝ դիմում)՝ համաձայն ձևի:
4. Դիմումին կցվում են՝
1) թույլտվության բնօրինակը.
2) գովազդային վահանակի էսքիզի լուսանկար.
3) տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի դիրքը ճանապարհի նկատմամբ.
4) ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճենը.
5) եթե դիմումը ներկայացվում է գովազդակրի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորվածի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
5. Համայնքի ղեկավարը մերժում է թույլտվության վերաձևակերպումը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը համայնքի ղեկավարի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում գովազդակիրը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու կամ հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում համալրելու դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարն ընդունում է թույլտվության վերաձևակերպման մասին որոշում՝ այդ մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնելով գովազդակրին:
7․ Թույլտվության վերաձևակերպման մասին որոշումը գովազդակրին է տրամադրվում թույլտվության բնօրինակի հետ միասին։
Ձև
Հայաստանի Հանրապետության --------մարզի -----------համայնքի ղեկավար ———————————————ին (անուն, ազգանուն) Դիմող՝ ————————————— (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, բնակության վայր/գտնվելու վայր, կոնտակտային տվյալներ)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ վերաձևակերպել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու նպատակով ինձ տրամադրված -—————————————— թույլտվությունը։
Դիմող՝ ——————————— (ստորագրություն)
անուն, ազգանուն ——————— (ամսաթիվ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|