ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 486-Ն ԵՎ N 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» N 486-Ն որոշման 1-ին կետում «նախարարությունը» բառը փոխարինել «նախաարության միասնական սոցիալական ծառայությունը» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» N 493-Ն որոշման՝
1) N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով,
բ. 3-րդ կետում և ամբողջ տեքստում «նախարարություն» բառը փոխարինել «ծառայություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. N 2 ձևում «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերով, իսկ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՄ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» բառերը՝ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով․
2) N 3 հավելվածի՝
ա. 1-ին և 3-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «նախարարության միասնական սոցիալական ծառայություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
բ. ձևում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության պետ» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) ամբողջ տեքստում «գրասենյակի» բառը փոխարինել «ծառայության» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) N 3 հավելվածի 6-րդ և 14-րդ կետերում «ճամփորդական փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «կամ փախստականի նույնականացման քարտը» բառերով․
3) N 3 հավելվածի 12.2-րդ կետից հանել «(www.employment.am)» բառերը, իսկ N 22 հավելվածի 23-րդ կետից՝ «www.employment.am» բառերը.
4) N 5 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ)» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ ՎԿ)» բառերով, N 5 հավելվածի ամբողջ տեքստում «ԱՎԾ» բառերը՝ «ՎԿ» բառերով, իսկ N 23 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «ազգային վիճակագրական ծառայության» բառերը՝ «վիճակագրական կոմիտեի» բառերով.
5) N 8 հավելվածի 21.8-րդ, N 13 հավելվածի 18.1-ին, N 16 հավելվածի 26.1-ին ու 55.1-ին և N 21 հավելվածի 40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։».
6) N 12 հավելվածի 13.1-ին, N 17 հավելվածի 20.1-ին, N 22 հավելվածի 16-րդ և N 23 հավելվածի 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։».
7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 8 հավելվածի 21.8.1-ին, 21.10-րդ և 40-րդ, N 12 հավելվածի 13.2-րդ և 15-րդ, N 13 հավելվածի 18.2-րդ և 20-րդ, N 16 հավելվածի 26.2-րդ, 28-րդ, 55.2-րդ և 57-րդ, N 17 հավելվածի 22-րդ, N 18 հավելվածի 12-րդ, N 19 հավելվածի 32-րդ, N 21 հավելվածի 41-րդ և 42-րդ, N 22 հավելվածի 12-րդ և 17-րդ և N 23 հավելվածի 14-րդ և 18-րդ կետերը․
8) N 8 հավելվածի 21.9-րդ և 39-րդ, N 12 հավելվածի 14-րդ, N 13 հավելվածի 19-րդ, N 16 հավելվածի 27-րդ և 56-րդ, N 17 հավելվածի 21-րդ, N 22 հավելվածի 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:».
9) N 8 հավելվածի 21.11-րդ և 41-րդ, N 12 հավելվածի 16-րդ, N 13 հավելվածի 21-րդ, N 16 հավելվածի 29-րդ և 58-րդ, N 17 հավելվածի 23-րդ, N 22 հավելվածի 13-րդ և N 23 հավելվածի 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը Գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային («Client Treasury») համակարգ։».
10) N 15 հավելվածի 21-րդ և N 18 հավելվածի 9-րդ կետերում «ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը» բառերից հետո լրացնել «կամ փախստականի նույնականացման քարտի համարը» բառերով․
11) N 15 հավելվածի 22-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վրիպակների, սխալների բացակայության դեպքում ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ աշխատավարձերի մասնակի, ինչպես նաև դրամական օգնության փոխհատուցումը ֆինանսավորելու մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։».
12) N 15 հավելվածի 22.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:».
13) N 15 հավելվածի 22.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.2-րդ կետ՝
«22.2. Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը Գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային («Client Treasury») համակարգ:».
14) N 18 հավելվածի 11-րդ և N 19 հավելվածի 31-րդ կետերում «գրասենյակ» բառը փոխարինել «մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ծառայություն» բառերով.
15) N 18 հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ և 11.4-րդ կետեր՝
«11.1. Ծառայությունը տարածքային կենտրոնների կողմից ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ այցելության համար դրամական օգնության ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։
11.2. Ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստացված ֆինանսական միջոցները փոխանցում է ծրագրում ընդգրկված աշխատաշուկայում անմրցունակ անձանց բանկային հաշվի համարներին:
11.3. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:
11.4. Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը Գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային («Client Treasury») համակարգ:».
15) N 19 հավելվածի 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.1-ին, 31.2-րդ և 31.3-րդ կետեր՝
«31.1. Ծառայությունը տարածքային կենտրոնների կողմից ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով։
31.2. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:
31.3. Ծառայությունը ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը Գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային («Client Treasury») համակարգ:».
16) N 21 հավելվածի 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծառայությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված՝ սույն ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը՝ ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու նպատակով:».
17) N 23 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Ծառայությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարի հաստատմանն է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2021 թվական: