Գլխավոր տեղեկություն
Համար
N 753-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 16.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 753-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում գործերի կառավարչությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժինը միացման ձևով վերակազմակերպել գործերի կառավարչության.

2) այդ կապակցությամբ որոշման N 1 հավելվածի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Գործերի կառավարչությունը՝

1) իրականացնում է աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկումը, այդ թվում՝ ապահովում է տրանսպորտային միջոցների ծառայությունները.

2) կազմակերպում է վարչապետի աշխատակազմի և կառավարությանը ենթակա մարմինների գնումների գործընթացը.

3) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ.

4) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ և կապիտալ շինարարությունը.

5) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմին ենթակա կազմակերպությունների գործունեության վերահսկումը և համակարգումը.

6) «Սպասարկում» և «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքների համակարգման միջոցով իրականացնում է աշխատակազմի ծառայողական և օժանդակ շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների պահպանման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական վերահսկողություն.

7) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ.

8) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

9) իրականացնում է pnimeminister.am, www.gov.am, e-gov.am, eiti.am, gallery.am, ftp.gov.am, intranet.am, nist.am, mail.gov.am, anticorruption.am, e-payments.am, e-permits.am կայքերի անխափան աշխատանքի ապահովումը, նշված կայքերում առաջադրված նոր պահանջների ապահովումը.

10) ապահովում և կատարելագործում է աշխատակազմի տեղեկատվական ներքին ցանցերի և սերվերների աշխատունակությունը.

11) ապահովում է աշխատակազմում, նախարարություններում, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններում, մարզպետարաններում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքը.

12) մշակում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ համակարգչային ծրագրերը.

13) իրականացնում, ապահովում և սպասարկում է էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված աշխատանքները.

14) ապահովում է աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների միջև կոդավորված տեսահաղորդակցումը.

15) ապահովում է աշխատակազմի համակարգչային տեխնիկայի և համապատասխան ծրագրերի սպասարկման աշխատանքները.

16) սպասարկում է աշխատակազմի և նախարարությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական ծառայության (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (Երևանի և մարզերի կետեր) միջև առանձնացված կապուղին.

17) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 48-րդ կետը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 23-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


14.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ