Basic information
Number
N 27
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.03.1997-03.10.1997)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.02.20/2
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.01.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.01.1997
Effective date
02.03.1997
Interrupt date
03.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1997 թ. N 27
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

«2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը»:

Այդ կապակցությամբ որոշման 2-րդ կետը համարել 3-րդ կետ.

բ) որոշման 3-րդ կետում`

«Կառավարական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը» բառերով.

«ա» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«մինչև 1997 թվականի հունիսի 30-ը, ըստ պատրաստման հերթականության, սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին ներկայացնել».

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) 20-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների ծրագիրը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ».

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. Կառավարական հանձնաժողովին` մինչև 1997 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների վերաբերյալ նախագծերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն».

դ) որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմում Ռ. Բարսեղյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Գ. Գամազյանին, Ն. Մարտիրոսյանի փոխարեն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին, Վ. Գրիգորյանի փոխարեն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ս. Թովմասյանին, Վ. Մովսիսյանի փոխարեն` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռ. Ղուկասյանին, Ա. Սարգսյանի փոխարեն` Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Մանուկյանին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
10.09.1997, N 433 03.10.1997, N 27
Changed acts
Changing Act Corresponding incorporation