Գլխավոր տեղեկություն
Համար
N 1113-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1113-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թիվ 8539-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի՝

1) PSMP-3-2-2-22/1 պայմանագրով (կնքված 11.01.2021 թ.) ձեռք բերված գույքը` համաձայն N 1 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին.

2) PSMP-3-2-2-22/2 պայմանագրով (կնքված 25.12.2020 թ.) ձեռք բերված սարքավորումները` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին.

3) PSMP-3-2-2-22/3 պայմանագրով (կնքված 29.12.2020 թ.) ձեռք բերված սարքավորումները` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին.

4) PSMP-3-GO-2-2-4 պայմանագրով (կնքված 14.12.2020 թ.) ձեռք բերված սարքավորումները` համաձայն N 4 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական մարմիններին:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հաշվառումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

        

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1113-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1113-Ա որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1113-Ա որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1113-Ա որոշման