ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1244-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «ՖՎ և Գ» և «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (այսուհետ՝ ընկերություններ) սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածների ցանկերում ընդգրկված ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնմանընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1244-Ա որոշման |
Ց Ա Ն Կ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
«ՖՎ և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (գր. N 33.110. 00900) | |||
1. |
VAZ 21214 (ՎԱԶ 21214) |
2004 թ. |
XTA21214041745428 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1244-Ա որոշման |
Ց Ա Ն Կ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (գր. N 69.110.00283) | |||
1. |
FORD TRANSIT 2.2 TD (ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ 2.2 TD) |
2013 թ. |
WFOXXXTTFXDM17721 |
2. |
FORD TRANSIT 350 L 2.2 TD (ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ 350 L 2.2 TD) |
2013 թ. |
WF0XXXTTFXDU86702 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|