ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-109)`
1) 5-րդ գլխի վերնագիրը «Եզրափակիչ» բառից հետո լրացնել «և անցումային» բառերով.
2) 27-րդ հոդվածում «օրվանից» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «, բացառությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի».
3) 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն ամբողջ ուսումնառության ընթացքում անցկացվում են շաբաթական առնվազն 2 ժամով, բարձրագույն ուսումնական հաստատություններում` 2 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|