Գլխավոր տեղեկություն
Համար
N 1391-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1391-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների առկա պահանջարկը բավարարելու նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) անհրաժեշտ 25000 հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ապրանք) գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին և 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումն իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաներ արտադրող չինական «ՓԱՔՍ Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից (այսուհետ՝ մատակարար)՝ համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով (այսուհետ՝ պայմանագիր)։

3. Պայմանագրում սահմանել, որ՝

1) կողմերի իրավունքների և պարտականությունների ուժի մեջ մտնելու պայման է հանդիսանում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին գնորդի կողմից մատակարարին ծանուցումը.

2) նախատեսվում է կանխավճարի հատկացում մատակարարին հետևյալ կարգով`

ա. պայմանագրի գնի 50 տոկոսը որպես կանխավճար մատակարարին վճարվում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծանուցման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. պայմանագրի գնի 40 տոկոսը որպես կանխավճար մատակարարին վճարվում է վերջինիս՝ ապրանքի մատակարարման հնարավորության վերաբերյալ պատվիրատուին ուղարկված ծանուցումն ստանալուն հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, սույն պարբերությամբ նշված ծանուցումը մատակարարը պատվիրատուին ուղարկում է մատակարարման հնարավորությունն առաջանալու օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում.

3) ապրանքի ամբողջ խմբաքանակի մատակարարումն իրականացվում է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված կանխավճարը մատակարարին վճարվելու օրվանից հաշված 120 օրվա ընթացքում.

4) պայմանագրի գնի 10 տոկոսը մատակարարին վճարվում է ապրանքի ամբողջ խմբաքանակը պատվիրատուի կողմից ընդունվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.

5) մատակարարի կողմից հայտի և կանխավճարի ապահովում չի ներկայացվում։

(3-րդ կետը փոփ. 23.11.17 N 1474-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 7

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2017, N 1474-Ա 25.11.2017, N 1391-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան