Basic information
Number
N 697
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
31.12.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ ֆինանսների նախարար
Signing date
31.12.1996
Effective date
31.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 697
քաղ. Երևան

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի «Իրավաբանական օգնության վարձատրությունից մեղադրյալին ազատելու դեպքում փաստաբանի աշխատանքի վարձատրության կարգի մասին» N 329 որոշման, իրավաբանական օգնության վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազատված մեղադրյալներին իրավաբանական ծառայություններ մատուցած փաստաբանների աշխատանքի վարձատրության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 378925 դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation