Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2021-18.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1087-Ն

 

«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26421007297) վերանվանել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրման իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի օրգանական պետական հավաստագրման իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության գնահատման հետագծելիության գործարկումը,

դ. Հայաստանի Հանրապետությունում սորտափորձարկումների իրականացումը:

3. Թույլատրել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) մշակաբույսերի նոր սորտերի տարբերակիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումների և փորձաքննության իրականացում.

2) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարում.

3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

4) բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

5) գյուղատնտեսական օրգանական արտադրանքի, սերմերի հավաստագրման ծառայությունների մատուցում.

6) գյուղատնտեսության արտադրության հետագծելիության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտությունների իրականացում.

7) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացում, ապրոբատորների արտոնագրերի տրամադրում.

8) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի վաճառք.

9) գյուղատնտեսական հավաստագրման, սերմնանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների իրականացում.

10) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

11) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ՝ բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

12) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացում:

4. Թույլատրել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

5. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։ Գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

7. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքում` 22 հեկտար, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքում՝ 30 հեկտար, Գավառի գյուղական համայնքում՝ 1.5 հեկտար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքում՝ 15 հեկտար, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքում՝ 2.7 հեկտար, Քուչակի գյուղական համայնքում` 8 հեկտար հողատարածքների պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի փոփոխությունների նոտարական վավերացման և ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

       

01.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2024, N 1124-Ն 23.07.2024, N 1087-Ն
17.11.2022, N 1748-Ն 18.11.2022, N 1087-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան